Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ում իշխանության խաղաղ փոխանցմանը խոչընդոտելու փորձի մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կապիտոլիումի գրոհի տարելիցի օրը երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել է երկրում իշխանության խաղաղ փոխանցմանը խոչընդոտելու փորձի մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պատմության մեջ առաջին անգամ նախագահը ոչ միայն պարտվեց ընտրություններում, այլ փորձեց խոչընդոտել իշխանության խաղաղ փոխանցմանը, երբ դաժան բանդան գրոհեց Կապիտոլիումը: Բայց նրանք չհաղթեցին»,- ասել է Բայդենը Կոնգրեսում:
Նա իր նախորդի անունը չի նշել, բայց բազմիցս մատնանշել է, որ «ԱՄՆ նախկին նախագահը բազմաթիվ կեղծիքներ է ստեղծել 2020 թվականի ընտրությունների շուրջ», իսկ հենց հարձակման ժամանակ «մի քանի ժամ հեռուստացույցով հետեւել է տեղի ունեցողին»։
«Նրա հիվանդ էգոն իր համար ավելի մեծ նշանակություն ունի, քան մեր ժողովրդավարությունը»,- ասել է Բայդենը՝ դատապարտելով իր նախորդին պարտությունն ընդունելուց «հրաժարվելու» մեջ:
2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժեց Կոնգրեսի շենք եւ հետաձգեց նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որում պետության նախկին ղեկավարը պարտվեց դեմոկրատ Ջո Բայդենին։ Անկարգությունների հետեւանքով զոհվեց մի քանի մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...