Լուկաշենկոն՝ Ղազախստանում բողոքի ցույցերի մասին. Աղմկեցիք, գոռգռացիք՝ հերիք է
Ղազախստանի իշխանությունները պետք է համաձայնության գան ցուցարարների հետ, հինգշաբթի ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Sputnik Բելառուս»-ը։
«Ես ուզում եմ բելառուսներից դիմել այդ ցուցարարներին (ոմանք նրանց ավազակներ են կոչում, այնտեղ տարբեր մարդիկ են): Ես պարզապես կասեի նրանց՝ աղմկեցիք, գոռգռացիք` հերիք է։ Պետք է համաձայնության գալ, քանի դեռ ուշ չէ»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։
Նրա խոսքով` ընդդիմությունը կարող է համաձայնության գալ Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ, քանի որ նա «շատ խելացի, կիրթ մարդ է, դիվանագետ»։
«Նրանք` ղազախները, պետք է հասկանան, որ դա իրենց երկիրն է, եւ իրենք այլ երկիր չեն ունենա։ Շրջեն երկիրը, հետո երկար են այն վերականգնելու»,- հավելել է Լուկաշենկոն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...