Հատուկ գործողություններ Ալմաթիում. օդանավակայանն ազատագրվել է
Հատուկ գործողությունների ընթացքում օդանավակայանն ազատագրվել է։ Այս մասին հայտնել է Ալմաթիից պատգամավոր Երժան Բաբակումարովը, փոխանցում է Tengrinews.kz-ը։
«Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել՝ կարգուկանոն հաստատելու նպատակով։ Օդանավակայանն ազատագրվել է։ Այն կաշխատի կանոնավոր ռեժիմով»,- ասել է Բաբակումարովը։
Ըստ Ալմաթիի պարետատան տեղեկատվական կենտրոնի՝ անկարգությունների արմատական կողմնակիցները հսկայական վնաս են հասցրել քաղաքին, դիմադրել են կարգուկանոնը վերականգնելու եւ անվտանգությունն ապահովելու իրավապահ մարմինների օրինական գործողություններին։
«Ծայրահեղականները վնաս են հասցրել բիզնեսին։ Ավելին, նրանք վտանգում են քաղաքացիական անձանց կյանքն ու առողջությունը՝ խոչընդոտելով բուժաշխատողների աշխատանքին եւ վնաս հասցնելով կլինիկաներին ու հիվանդանոցներին։
Ալմաթիում ավազակների կազմակերպվածության բարձր մակարդակը վկայում է արտերկրում լուրջ պատրաստվածության մասին։ Նրանց հարձակումը Ղազախստանի վրա ագրեսիայի ակտ է, պետության ամբողջականությունը խարխլելու փորձ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
«Միասին մենք կարող ենք դադարեցնել ահաբեկչական եւ ավազակային գործողությունները, որոնք սպառնում են մեր բարեկեցությանը եւ ապագային: Հորդորում ենք բնակիչներին պահպանել հանգստություն եւ աջակցել իրավապահ մարմիններին՝ սահմանադրական կարգի եւ հասարակական անվտանգության հաստատման գործում»,-նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...