Ցուցարարները փորձում են ներխուժել Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիի նստավայրի տարածք
Մի քանի հազար ցուցարարներ այժմ փորձում են ներխուժել Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիի նստավայրի տարածք, հաղորդում է Vlast պարբերականը։
Ցուցարարների մի մասը շարժվել է Նազարբաեւի պողոտայի ակիմատից, որտեղ փորձում են ներխուժել նախագահի նստավայր։
Շուրջբոլորը ծխի մեջ է, լսվում են խլացուցիչ նռնակների պայթյուններ եւ կրակոցներ։
Այսօր՝ հունվարի 5-ի առավոտյան, նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել է կառավարության հրաժարականը։ Ալիխան Սմաիլովը ժամանակավորապես կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Նախարարների կաբինետի անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը։
Ամանորից անմիջապես հետո Մանգիստաուում բողոքի ակցիաներ են սկսվել գազի գնի կտրուկ բարձրացման դեմ։ Ակցիաներն անցկացվել են Ժանաոզեն, Կուրիկ, Աքշուքուր, Ակտաու եւ շրջանի այլ բնակավայրերում այն բանից հետո, երբ մեքենաների լիցքավորման համար գազի արժեքը կրկնապատկվել է՝ մինչեւ 120 տենգե մեկ լիտրի համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...