Աքթաուի օդանավակայանում, որտեղ շարունակվում են հանրահավաքները, չվերթները հետաձգվում են
Մի քանի թռիչքներ ուշանում են Աքթաուի օդանավակայանում, մեկ չվերթ չեղարկվել է, տեղեկացնում է Sputnik Казахстан-ը՝ հղում կատարելով օդանավակայանի կայքին։
Թբիլիսիի չվերթը (SKAT) տեղափոխվել է ժամը 22.55-ից 01.00։
Նուր Սուլթան թռիչքը տեղափոխվել է ժամը 22.35-ից 08.05։
Ալմաթիի չվերթը (Air Astana) տեղափոխվել է 23.40-ից 12.35։
Աքթաուից Աթիրաու չվերթը (FlyArystan) չեղարկվել է։
Գազի գնի կտրուկ թանկացման պատճառով առաջ եկած բողոքի ցույցերը սկսվել են Մանգիսթաուի մարզում Նոր տարվանից անմիջապես հետո։ Ցույցերը տեղի են ունեցել Ժանաոզենում, Կուրիկում, Ակշուկուրում, Աքթաուում եւ նավթագազային շրջանի այլ բնակավայրերում այն բանից հետո, երբ գազի արժեքը ավտոտրանսպորտի լիցքավորման համար կրկնակի ավելացել էր՝ մեկ լիտրը 120 թենգե։
Մարդիկ պահանջում էին իջեցնել գները, Մանգիսթաուում, կառավարության որոշմամբ, արժեքն իջեցվեց մինչեւ մեկ լիտրը 50 թենգե։ Հունվարի 4-ին բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ Ղազախստանի այլ շրջաններում։
Ի պատասխան գազի գների բարձրացման պատճառով տեղի ունեցող ցույցերի՝ տեղի իշխանությունները Մանգիսթաուում եւ Ակտյուբինսկի մարզում հայտարարեցին, որ գազի արժեքը կիջեցվի մինչեւ մեկ լիտրը 50 թենգե։
Ցուցարարներն Աքթաուում փակում էին ճանապարհները, այդ թվում՝ ինչ-որ ժամանակով փակ էր օդանավակայան տանող ճանապարհը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ