Տեղեկանքի համար փո՞ղ են ուզում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մասիսի քաղաքապետարանից տեղեկանք ստանալը գին ունի. ահազանգեցին մի խումբ մասիսցիներ: Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղեկանք ստանալու համար պետք է քաղաքացիները վճարեն 1000–ական դրամ։ Մասիս քաղաքի բնակիչները դժգոհում են քաղաքի տեղական իշխանություններից՝ բողոքելով, որ ամենուր իրենցից գումար են պահանջում:
«Մի տեղեկանքի համար փող են ուզում: Թոշակով, նպաստով գոյատեւող մարդիկ ենք, մեզ փող որտեղի՞ց: Պետք է փող վճարես մի ստից տեղեկանքի համար, մարդ վախենում է մի հարցով քաղաքապետարան դիմի, փող են ուզում»,– վրդովվեցին մասիսցիները:
Ահազանգի իսկությունը ճշտելու նպատակով «Փաստի» թղթակիցը կապ հաստատեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, ով վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել:
«Նման բան եթե լինի, տեղում ականջները կոլորեմ, ով ուզում է լինի, չի կարա տենց բան լինի»,– պարզաբանեց Մասիսի քաղաքապետը եւ վստահեցրեց, որ անձամբ հետամուտ կլինի քաղաքացիների բարձրաձայնած հարցին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...