ՆԱՏՕ ներկայացուցիչ. Ստոլտենբերգը նախատեսել է հատուկ հանդիպում Ռուսաստանի հետ Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաջորդ շաբաթ նախատեսում է ՆԱՏՕ երկրների դեսպանների հանդիպում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քանի որ երկու կողմերը ձգտում են երկխոսության Ուկրաինայի պատճառով բացահայտ հակամարտության ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ պաշտոնական ներկայացուցչին։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ն «խորապես մտահոգ է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանի երկայնքով ռազմական պոտենցիալի ավելացմամբ եւ արդեն մի քանի ամիս փորձում է հասնել Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստի անցկացման, բայց լրտեսության մասին հոկտեմբերյան վեճից հետո համաժողովը, թվում էր, խափանման սպառնալիքի առջեւ էր հայտնվել»։
Հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին Բրյուսելում, այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք Ժնեւում հունվարի 10-ին բանակցություններ կվարեն անվտանգության հարցերի վերաբերյալ։
«Ցանկացած երկխոսություն Ռուսաստանի հետ պետք է վարվի փոխադարձության հիման վրա, հաշվի առնի ՆԱՏՕ մտահոգությունը Ռուսաստանի գործողություններից... եւ ՆԱՏՕ եվրոպական գործընկերների հետ խորհրդակցելով»,- նշել է ՆԱՏՕ աղբյուրը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...