«Warner Music»-ը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Դեյվիդ Բոուիի բոլոր ալբոմների իրավունքները
Ամերիկյան «Warner Music» ընկերությունը Դեւիդ Բոուիի ժառանգներից ձեռք է բերել նրա բոլոր երգերի իրավունքները, հայտնում է Variety-ն։ Երաժիշտը դրանք կտակել էր կնոջն ու երկու երեխաներին։
«Մի քանի ամիս տեւած բանակցություններից հետո երգչի ստեղծագործություն վաճառվէլ է։ Ցանկը (կոմպոզիցիաների ցանկը, որոնց իրավունքները ձեռք են բերվել) ընդգրկում է վեց տասնյամակ եւ ներառում այնպիսի երգեր, ինչպիսիք են «Heroes», «Changes», «Space Oddity», «Fame», «Let's Dance», «Rebel Rebel»»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի։
Բացի այդ՝ համաձայնագիրն առնչվում է նաեւ «Tin Machine» խմբի երկու ստուդիական ալբոմներին, որի մենակատարը եղել է Բոուին, ինչպես նաեւ որոշ այլ սինգլների։ Պարբերականը նշում է, որ գործարքի արդյունքում Դեւիդ Բոուիի գրեթե բոլոր երգերը փոխանցվում են «Warner» կոնցերնին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Toy» սկավառակը, որը պետք է թողարկվեր 2000-ականների սկզբին, կթողարկվի ձայնագրումից 20 տարի անց։ Դրանում ներառված կլինեն մի քանի օրիգինալ երգեր, ինչպես նաեւ Բոուիի հին երգերի վերամշակված տարբերակներ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...