Բլինքենը եւ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում՝ նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ։
«Պետքարտուղար Բլինքենը եւ արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են գործողությունների համակարգման կարեւորությունը Ուկրաինայում ռուսաստանյան լարվածության սպառնալիքի հետ կապված։ Նրանք քննարկել են նաեւ Աֆրիկյան եղջյուրի (թերակղզու – խմբ.) հետ կապված հարցերը, Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման համար, երկկողմ հիման վրա եւ որպես ՆԱՏՕ գծով դաշնակիցներ համագործակցության խորացման հնարավորությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հաղորդագրությունում https://www.state.gov/secretary-blinkens-call-with-turkish-foreign-minister-cavusoglu-5/։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում