Շաքարը կործանարար է ազդում սեքսի վրա
Գիտնականները հետազոտել են շաքարի ազդեցությունը մարդկանց սեռական կյանքի վրա։ Պարզվել է, որ շաքարն ունակ է մասնակիորեն, իսկ որոշ դեպքերում էլ՝ ամբողջովին փչացնել սեռական կյանքը, հայտնում է Oane-ը ։
Հետազոտողները հայտնաբերել են օրինաչափություն շաքարի գործածման ու մարդկանց սեռական ակտիվության միջեւ։ Մեծ քանակությամբ գործածվելու դեպքում շաքարը վնասակար է թե տղամարդկանց, թե կանանց համար։ Արյան մեջ դրա չափաբաժնի գերազանցումը հանգեցնում է զանազան հիվանդությունների, որոնք խախտում են սեռական ռիթմը ու ինտիմ մտերմությունը ոչ միայն բարդ, այլեւ ցավագին պրոցես դարձնում։
Տղամարդկանց մոտ շաքարի գործածումից նվազում է լիբիդոն, իսկ ամենալուրջ հետեւանքներից մեկն էլ անպտղության զարգացումն է։
Կանայք նույնպես կարող են սեքսի հետ կապված խնդիրներ ունենալ շաքարի չարաշահման պատճառով՝ օրինակ տհաճ զգացողություններ հեշտոցի մասում ՝ այդ թվում քոր, այրոց ու ցավեր։ Դրանց պատճառը շաքարի հետեւանքով արյան մեջ միկրոշրջանառության խախտումն է, ինչը հանգեցնում է խանգարումների սեռական կյանքում։ ԲԱցի դրանից գիտնականները նկատել են կապ շաքարի գործածման չարաշահման եւ կանանց մոտ կաթնասնկի առաջացման միջեւ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում