Իրանը չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին, քանի դեռ ներառական կառավարություն չի ձեւավորվել
Քաբուլում Իրանի դեսպան Բահադուր Ամինիանը TOLOnews-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին, քանի դեռ ներառական կառավարություն չի ձեւավորվել։
Նա նշել է, որ Թեհրանը կարող է համոզել այլ երկրներին ճանաչել Աֆղանստանի կառավարությունը, եթե Քաբուլը բարեփոխումներ կատարի իր կառավարության կառուցվածքում։
«Եթե իշխանության են գալիս մեկ էթնիկ խմբի ներկայացուցիչներ, իսկ բոլոր մյուս էթնիկ խմբերը կառավարության մաս չեն կազմում, մենք դա չենք ընդունում, եւ այդ պատճառով մենք բարիմաղթանքներով կոչ ենք անում «Թալիբան»-ի ղեկավարությանը ստեղծել ներառական կառավարություն»,- ասել է նա:
Իրանի դեսպանն ասել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը ճանապարհ կհարթի ծայրահեղականության, հատկապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար։
«Եթե տնտեսական խնդիրները մնան, դա ավելի մեծ միգրացիայի կհանգեցնի: Եթե տնտեսական խնդիրները մնան, դրանք կառաջացնեն ծայրահեղականություն, որը կսպառնա ոչ միայն Աֆղանստանին, այլեւ տարածաշրջանին»,- ասել է նա:
Ամինիանը, սակայն, հերքել է տեղեկությունն այն մասին, որ իրանական ուժերը դաժանաբար են վարվում աֆղանցի փախստականների հետ՝ ասելով, որ Իրանում ապրում է մոտ չորս միլիոն աֆղանցի։
Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը աֆղանցի փախստականներին կրթություն ստանալու հնարավորություններ է տալիս։
Միաժամանակ, Քաբուլում հայտարարել են, որ Ամինիանի հայտարարությունները Աֆղանստանի գործերին միջամտելու փորձ են։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում