Ռայիսին հաստատել է իր տարածքների եւ ճանապարհների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությանը Իրանի աջակցությունը
Իրանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը կբավարարի բոլոր կողմերի շահերը եւ կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, փոխանցում է Tasnim-ը։
Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռայիսին ընդգծել է երկու հարեւան երկրների միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերի զարգացման անհրաժեշտությունը։ «Թեհրանի եւ Երեւանի միջեւ համագործակցության եւ տնտեսական փոխանակումների ընդլայնումը կբավարարի բոլոր կողմերի շահերը եւ, անկասկած, կնպաստի անվտանգությանը»,- ասել է Իրանի նախագահը։ Նա նաեւ մատնանշել է կովկասյան տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ հայտարարելով, որ «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելն է»։ Վերահաստատելով իր տարածքների եւ ճանապարհների նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությանը Իրանի աջակցությունը՝ Իրանի նախագահը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացը։ «Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջեւ մյուս խնդիրները նույնպես խաղաղ ճանապարհով կլուծվեն՝ միջազգային սկզբունքների եւ օրենքների շրջանակներում, եւ մենք տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ականատեսը կդառնանք»,- հավելել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում