Bild. Գերմանիայի նոր կանցլերի հանդիպումը Պուտինի հետ կարող է հունվարին տեղի ունենալ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցումը կարեւոր գործոն է համարում եւ պատրաստվում է այդ հարցը վերցնել իր վերահսկողության տակ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bild թերթին։
Ինչպես երկուշաբթի հաղորդել է թերթը, վկայակոչելով անանուն աղբյուրների, արդեն հունվարին Գերմանիայի կառավարության ղեկավարն ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Շոլցը իբր «նոր սկիզբ» է փնտրում Մոսկվայի հետ հարաբերություններում, ասվում է հոդվածում։ Դա, մասնավորապես, կառնչվի գազային հարաբերություններին եւ ուկրաինական խնդրին, գրում է տաբլոիդը։ Կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտներն արդեն երկու շաբաթ է նախապատրաստում է ԳԴՀ կառավարության ղեկավարի եւ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումը հունվարին, պնդում է թերթը։
Bild-ը գրում է նաեւ, որ իրերի այս այս դրությունը իրավիճակից դուրս է թողնում «կանաչներին», որոնք հիմնականում ավելի քննադատաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, հատկապես արտաքին քաղաքականության եւ «Հյուսիսային հոսք 2»-ի հարցերում: ԳԴՀ-ի դիտորդները բազմիցս ասել են, որ ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Մոսկվայի հետ հարաբերություններ կառուցելու հարցում այլ տեսակետ ունի, քան սոցիալ-դեմոկրատ Շոլցը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...