Աստղեր, որոնք իրենց երեխաներին զրկել են գումարից ու ժառանգությունից
Ոչ բոլոր աստղերի երեխաներն են մանուկ հասակից սովորում շքեղ կյանքին։ Նրանց մի մասը ստիպված է լինում ինքնուրույն հասնել նյութական բարեկեցությանը՝ հույս չդնելով ծնողների ֆինանսական օգնության վրա։
Սթինգ
Երաժիշտը, որի ունեցվածքն այժմ գնահատվում է գրեթե մեկ միլիարդ դոլար, կարիերան սկսել է առանց որեւէ մեկի օգնության ու աջակցության։ Սթինգն իր երեխաների համար նույն ճանապարհն է ընտրել։ Հարցազրույցներից մեկ ընթացքում նա հայտարարել է, որ չի ծրագրում միլիոնները թողնել վեց երեխաներին, այդ պատճառով նրանք ստիպված կլինեն ֆինանսական հաջողության եւ բարեկցության ինքնուրույն հասնել սեփական ուժերով։
50 Cent
Երաժիշտի ու ավագ որդու՝ Մարկիզի հարաբերությունները երբեք հեշտ չեն եղել։ Ռեփերի որդին բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ հայրն իր հետ գրեթե չի շփվում 2012թ․-ից, երբ ծնվել է նրա երկրորդ որդին՝ Սիր Ջեքսոնը։ Ավելի վաղ 50 Cent-ը նույնիսկ հարցականի տակ է դրել իր հայրության փաստը։ Նրանք բազմաթիվ անգամներ վիճել են սոցիալական ցանցերում, ինչի արդյունքում ռեփերը Մարկիզին պարզապես հանել է ժառանգորդների ցանկից։
Սայմոն Քոուել
«The X Factor» տաղանդների շոուի անփոփոխ ժյուրիի անդամը, որի ունեցվածքը կազմում է կես միլիոն դոլար, առաջին անգամ հայր է դարձել ոչ այնքան վաղ։ Այժմ Սայմոնը 60 տարեկան է, նրա որդին՝ Էրիկը՝ 6: Հարցազրույցներից մեկի ընթացքում Սայմոնը խոստովանել է, որ չի պատրաստվում փոքրիկին գումար տալ, դրա փոխարեն նրան գիտելիքներ ու հնարավորություններ կտա, որոնք նրան թույլ կտան իրեն դրսեւորել կյանքում։
Գորդոն Ռամզի
Հայտնի շեֆ-խոհարար եւ շոումեն Գորդոն Ռամզին իր խարիզմայի եւ խոհարարական տաղանդի միջոցով մոտ 200 միլիոն դոլար է վաստակել, սակայն դա բաժին չի հասնի նրա չորս երեխաներին։ Գորդոնը ծրագրում է ունեցվածքը թողնել բարեգործական հիմնադրամներին, ինչը թույլ կտա փրկել մարդկանց ու կենդանիների հարյուրավոր կյանքեր, իսկ երեխաները ստիպված կլինեն գումարն ինքնուրույն աշխատել ու կարիերա կառուցել զրոյից, ինչպես արել է Գորդոնը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...