Անլեգալ աշխատանքային միգրանտներին կվտարեն Ռուսաստանից
2022թ. հունվարի 1-ից Ռուսաստանից կվտարեն անլեգալ աշխատանքային միգրանտներին եւ ոչ թե միայն կտուգանեն։ ՌԴ նախագահի մտցրած համապատասխան ժամանակավոր միջոցների ժամկետը սպառվել է 2021թ. դեկտեմբերի 31-ին։
«2022թ. հունվարի 1-ից անօրինական աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, տուգանքներից բացի (մինչեւ հինգ հազար ռուբլի), օտարերկրացիների հանդեպ կարող են կիրառվել միջոցներ՝ կապված Ռուսաստանի սահմաններից վտարման եւ հետագա մուտքի արգելքի հետ»,- ավելի վաղ տեղեկացվել էր «ՆԳՆ Մեդիա» կայքում։
Գործատու կարգախախտները կտուգանվեն մինչեւ 800 հազար ռուբլու չափով յուրաքանչյուր անլեգալ աշխատանքային միգրանտի համար։ ՌԴ ՆԳՆ-ն Ռուսաստանում աշխատելու համար փաստաթղթեր չունեցող օտարերկրացիներին խորհուրդ է տվել նախապես դիմել ներքին գործերի մարմիններ։
Ընդ որում՝ մի շարք պետությունների քաղաքացիների համար բացառություններ են արված. Ադրբեջանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի քաղաքացիները կարող են դիմել պատենտ ստանալու համար՝ առանց փաստաթղթերի հանձնման ժամկետը եւ Ռուսաստան մուտքի հայտարարված նպատակը հաշվի առնելու։ Իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրեր կնքել՝ անկախ Ռուսաստան գալու նպատակից։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...