Իտալիայում մահացել է «Կամորա» մաֆիոզ խմբավորման առաջին կին ղեկավարը
Գեղեցկության մրցույթի նախկին հաղթող Ասունտա Մարեսկան, ով հայտնի է դարձել 1950-ականների կեսերին ամուսնու մարդասպանին սպանելուց հետո, մահացել է 86 տարեկան հասակում:
Ինչպես նշում է The Guardian-ը, նա եղել է նեապոլիտանական մաֆիայի առաջին կին պարագլուխը։
Մարեսկան 18 տարեկան էր, երբ հղիության 6-րդ ամսում գտավ Կամորայի բարձրաստիճան անդամ Անտոնիո Էսպոզիտոյի հետքը, ով պատվիրել էր սպանել նրա ամուսնուն։ Նա կրակել է նրան հենց Նեապոլի փողոցում։ Դատավարության ժամանակ նա հայտարարել է, որ դա նորից կաներ։
Մարեսկան երեխա է լույս աշխարհ բերել արդեն բանտում։ Նա իր որդուն՝ Պասկուալինոյին հանդիպել է ազատ արձակվելուց 14 տարի անց։ Նա ակտիվորեն շարունակել է մասնակցել Նեապոլի հանցավոր կյանքին եւ հայտնի դարձել որպես Մադամ Կամորա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...