Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրացնել մարտունակությունը Սեւ լճի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը ստուգել է Լաչինի շրջանում տեղակայված զորամասերը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, «բարդ կլիմայական պայմաններում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ հանդիպման ժամանակ գլխավոր շտաբի պետը մարտունակության հետագա բարձրացման եւ պետական սահմանին մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու հանձնարարականներ է տվել, այդ թվում Գարագյոլ լճի ուղղությամբ։ Այնուհետեւ զորամասի անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, վերլուծվել են 2021թվականի արդյունքները։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարարի կողմից ադրբեջանական բանակի առջեւ դրված խնդիրները, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ անցկացվող աշխատանքները։ Հանձնարարականներ են տրվել մարտական-ծառայողական գործունեությունը բարելավելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ «Գարագյոլ լիճը» Սեւ լիճն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական բանակի ներխուժման ուղղություններից մեկը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում