ԱՄՆ-ում ինքնակառավարվող բեռնատարը անցել է մոտ 130 կմ
Ինքնակառավարվող բեռնատարը, որի սրահում վարորդ չի եղել, առաջին անգամ ԱՄՆ-ի ճանապարհներով անցել է մոտ 130 կմ։ Թեստ-դրայվն անցկացվել է գիշերը, այդ մասին չորեքշաբթի հրապարակվել է մեքենան նախագծած TuSimple-ի կայքում:
Փորձարկումը տեւել է 1 ժամ 20 րոպե։ Ինչպես հայտնել է TuSimple-ը, բեռնատարը չի հեռակառավարվել։
«Այս տարի կենտրոնացել ենք մեր տեխնոլոգիան ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա՝ իրական պայմաններում խիստ փորձարկման ենթարկելու վրա», - ասել է ընկերության նախագահ Չենգ Լուն:
Ընկերությունն աշխատել է Արիզոնայի տրանսպորտի վարչության եւ իրավապաշտպան մարմինների հետ՝ ապահովելու հանրային անվտանգությունը: Կազմակերպությունը պարզաբանել է, որ ինքնակառավարվող բեռնատարը նախագծել է մեկուկես տարի։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...