«Օրիոն» հարվածային ԱԹՍ-ն օդային թիրախների դեմ նորագույն զինամթերք է փորձարկել
«Օրիոն» հարվածային ԱԹՍ-ն օդային թիրախների դեմ նորագույն զինամթերք է փորձարկել։ Փորձարկման ժամանակ ԱԹՍ-ն ոչնչացրել է ինքնավար թիրախ-ուղղաթիռներ, որոնք արտադրվել են «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Տեխնոդինամիկա» հոլդինգի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նոր զենքի կիրառումն իրականացրել է «Օրիոն» հարվածային ԱԹՍ-ն։ Ըստ վարժանքների սցենարի՝ ուղղաթիռը պետք է հասնի դեպի ռազմակայան, իսկ «Օրիոն»-ը, այլ հակաօդային պաշտպանության համակարգերի բացակայության դեպքում, պետք է հայտնաբերի եւ ոչնչացնի այն»,-հայտնել են «Տեխնոդինամիկա» հոլդինգում։
«Օդային թիրախների մեր նմանակողը ծառայության է անցել օդատիեզերական ուժերում մեկ տարի առաջ, եւ այս ընթացքում մշակումը մեկ անգամ չէ, որ կարողացել է ցույց տալ իր նշանակությունը՝ օգնելով մշակել գործնական գործողություններ՝ օդային թշնամուն հայտնաբերելու եւ վերացնելու համար»,-ասել է հոլդինգի գլխավոր տնօրեն Իգոր Նասենկովը։
Թիրախ-ուղղաթիռն ունակ է օդում մնալ առնվազն երկու ժամ՝ հասնելով առավելագույնը 2,5 կմ բարձրության։ Նրա ռադիոկապի հեռահարությունը 150 կմ է։ 2020 թվականի հոկտեմբերին համալիրը հաջողությամբ անցել է պետական փորձարկումներ։ 2020 թվականի վերջին համալիրների առաջին սերիական խմբաքանակը հանձնվել է պաշտպանության նախարարությանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...