Շալվա Պապուաշվիլին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ
Այսօր Վրաստանի խորհրդարանի նախագահ է ընտրվել իրավաբան, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր 45-ամյա Շալվա Պապուաշվիլին։
Կախա Կուչավան դեկտեմբերի 24-ին անսպասելիորեն հրաժարական է տվել։ Նա հայտարարել է, որ կմնա «Վրացական երազանք» կուսակցությունում եւ կաշխատի նոր նախագծի վրա, որի մասին կհայտարարի հաջորդ տարի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Ընդդիմությունը ենթադրում է, որ Կուչավան չի ցանկացել մասնակցել իշխող կուսակցության կողմից վերջերս նախաձեռնած գործընթացներին, որոնք քննադատության են արժանացել Վրաստանի արեւմտյան գործընկերների կողմից։
Քվեարկելու համար գրանցվել էր 104 պատգամավոր, խորհրդարանի նախագահ ընտրելու համար անհրաժեշտ էր 76 ձայն, Պապուաշվիլիի օգտին քվեարկել է 88-ը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում