Այս պահին քննարկվում է 4 մարզպետի փոփոխության հարց
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մարզպետների կազմում որոշակի փոփոխություններ կանի: Դա մասամբ պայմանավորված է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններով։ Որոշումը կայացվել է ընտրություններից հետո, հիմա թեկնածուների փնտրտուքի մեջ են:
Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո շատերը հրաժարվում են Փաշինյանի կառավարության կազմում աշխատելուց, իսկ ՀՀ վարչապետին առաջիկա զարգացումներից առաջ այնպիսի պաշտոնյաներ են հարկավոր, որոնք կկարողանան մարզերում կառավարել իրավիճակը, հանրային դժգոհությունը բնում խեղդել:
Այս պահին քննարկվում է 4 մարզպետի հեռացման հարցը։ Առաջինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է․ նախկին զինվորականն այդպես էլ չկարողացավ Սյունիքում իրավիճակը վերահսկել, չնայած դա նաեւ օբյեկտիվ պատճառներ ունի՝ սահմանին եւ ճանապարհներին տիրող իրավիճակի հետեւանքով։
Դժգոհություններ կան նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանից․ նա էլ, կարելի է ասել, գլուխ չհանեց իրեն տրված առաջադրանքից՝ Մասիսում պարտվեց, Արարատում մի կերպ կոալիցիայով իշխանություն վերցրեց, Վեդիում պարտվեց, ու գնում են նոր ընտրության: Հնարավոր է նաեւ Լոռու եւ Գեղարքունիքի մարզպետների փոփոխություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ