Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

«ԼՂԻՄ-ի խնդիր առհասարակ երբեք չէր կարող քննարկվել բանակցային գործընթացում, նման բան առհասարակ չի եղել»․ Դավիթ Բաբայանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։

Նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Այս հարցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը նաև հերթական անգամ հայտարարեց, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից 2 օր անց նրա արտահայտած մտքերին արձագանքեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Եվ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն, և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարություններին, նկատեց՝ բանակցային գործընթացում երբեք չի խոսվել ԼՂԻՄ հասկացության մասին, որովհետև ԼՂԻՄ հասկացություն չկա։

«Ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, այդ կազմավորումը, այո՛, մեր պատմության մի մասն է, մենք արժևորում ենք այն, անկախ այն հանգամանքից, որ ստեղծվել է մեր կամքին հակառակ։ Սակայն մենք երբեք չենք փնովել մեր անցյալը։ ԼՂԻՄ-ը եղել է մեր ազգային, պետական կազմավորումը, բայց սա արդեն անցյալում է, այն անցյալ փուլ է, այն էվոլյուցիոն ձևով դարձել է Արցախի Հանրապետություն։ ԼՂԻՄ-ի խնդիր առհասարակ երբեք չէր կարող քննարկվել բանակցային գործընթացում, նման բան առհասարակ չի եղել։ Առաջին հերթին մենք սա պետք է հասկանանք, չի կարելի այն նորից մտցնել շրջանառության մեջ։ Պե՞տք է խոսել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի մասին, այսօր կա՞ն այդ երկրները, չկան, չէ՞»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ԼՂԻՄ-ը չէր կարող լինել բանակցային կողմ, այն չկա, իսկ Արցախի Հանրապետությունը, որպես այդպիսին, ֆիքսվել է, որ հանդիսանում է և՛ հակամարտության, և՛ բանակցային կողմ։ Այն միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է ԵԱՀԿ Բուդապեշտի 1994 թվականի հիմնադիր գագաթնաժողովի ժամանակ։ Այդ դրույթը որևէ մեկը չի վերանայել, որովհետև կոնսենսուսի հիման վրա է ընդունվել, և որպեսզի ԼՂՀ-ի այդ կարգավիճակը՝ որպես բանակցային և հակամարտության կողմ, վերանա, պետք է բոլորը հավաքվեն և կոնսենսուսի հիման վրա որոշում կայացնեն, բայց նման որոշում չի կայացվել։ Հետևաբար՝ ԼՂՀ-ի լեգիտիմությունը ճանաչվել է, եթե ոչ ուղղակիորեն, բայց դրա գոյությունը ֆիքսվել է տարբեր միջազգային փաստաթղթերում։

«ԼՂԻՄ-ը մեզ համար անընդունելի է, որովհետև նախևառաջ այն վաղուց չկա։ Ի դեպ, ասեմ, որ ադրբեջանցիները մասնակցել են հանրաքվեին՝ 1991 թվականին։ Մասնակցել են՝ ճիշտ է, բոյկոտի միջոցով, չեն քվեարկել ԼՂՀ անկախության օգտին, բայց դա իրենց իրավունքն է, որևէ մեկն իրենց այդ իրավունքից չի զրկել։ Եվ առաջին գումարման մեր Գերագույն խորհրդում նրանց տեղերը թափուր են մնացել, մինչև ձևավորվել է երկրորդ խորհրդարանը։ Սա ժողովրդավարության դրսևորումներից մեկն է, բայց սա չի նշանակում, որ այս պահի դրությամբ մենք դրա մասին պետք է նորից խոսենք։

Բացի դրանից, որևէ մեկը չի ժխտել ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքի մասին, բայց մենք ֆիքսել ենք հետևյալը՝ ինչը եղել է ու կմնա, որպես մեր պաշտոնական մոտեցում՝ հումանիտար, մարդասիրական հարցերը կարող են լուծվել միայն քաղաքական հարցերի լուծումից հետո։ Եթե փախստականները վերադառնում են, ապա որտե՞ղ են վերադառնում, եթե կարգավորված չեն քաղաքական խնդիրները, կամ՝ ո՞ւմ իշխանությունն են ընդունում։ Չի կարող վերադարձ լինել միակողմանի ձևով, այսինքն՝ եթե ադրբեջանցիները վերադառնում են Արցախի Հանրապետություն, ուրեմն՝ հայերն էլ պետք է վերադառնան Ադրբեջան, մենք միայն Բաքվում ունեինք 400.000 հայ։ Եթե հայերը չեն վերադառնում, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները վերադառնան, սա արդարության սկզբունք է, չէ՞։

Հետևաբար՝ եթե խոսվում է դրա մասին, պետք է խոսվի նաև մյուս մասի մասին։ Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, ես բանակցային գործընթացում եմ 1998 թվականից, տարբեր կարգավիճակներում եմ եղել և կրկնում եմ՝ երբեք որևէ մեկը չի քննարկել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այդ հարցը քննարկել է միայն Ադրբեջանը, միայն Ադրբեջանի կողմից էր առաջարկվում նման մոտեցում, մենք էլ մերժում էինք՝ ասելով, որ մոտեցումն ու տեսլականը բոլորովին տարբեր է։ Ես ներկայացնում եմ փաստեր»,- եզրափակեց Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։