«Արի այրենք Էմբերին». Ջոնի Դեփը «Վրիժառուների» աստղին առաջարկել է սպանել իր նախկին կնոջը
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի ընկերը՝ «Վրիժառուների» աստղ Փոլ Բեթանին, մեկնաբանել է դերասանի հետ սկանդալային նամակագրությունը, որը հրապարակվել է դատարանում։ Նրա համար տարօրինակ է, որ «The Sun» թերթը հասանելիություն է ստացել դերասանի՝ տասը տարվա վաղեմությամբ նամակագրությանը։
«Ես կարծում եմ, որ դա, իսկապես, բարդ թեմա է քննարկման համար, եւ իմ խոսքերով ես պարզապես կրակի վրա յուղ են լցնում։ Իմ կարծիքով՝ դա (նամակագրության հրապարակումը) ոչնչացրել է անձնական կյանքի գաղտնիության մասին պատկերացումները։ Մյուսների դեպքում տեքստերի գարշելիությունը ոչնչացրել է հավատն իմ նկատմամբ։ Շատ տարօրինակ էր։ Հանկարծակիորեն Լոնդոնում ամենասանդալին թերթերից մեկի փաստաբանները սկսել են ուսումնասիրել ձեր՝ 10 տարվա վաղեմության հաղորդագրությունները։ Կարո՞ղ եք պատրացնել՝ ինչ է դա»,- Independant-ին ասել է Բեթանին։
Ավելի վաղ հանրության սեփականությունն է դարձել Հոլիվուդի աստղի եւ նրա վաղեմի ընկերոջ՝ Փոլ Բեթանիի նամակագրությունը։ Նրանք այն վարել են 2013թ․-ին՝ Դեպի եւ Հերդի բաժանումից երեք տարի առաջ։
«Արի այրենք Էմբերին»,- գրել էր Ջոնի Դեփը։ Ի պատասխան Փոլն առաջարկել է խեղդել Հերդին։ Դեփն, ի պատասխան այդ հաղորդագրության, առաջարկել է «խեղդել նրան, նախքան այրելը», ապա անարգել մարմինը՝ «համոզվելու համար, որ նա, իսկապես, մահացել է»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...