Բայրամով. Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք հերքել չի կարող
Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք հերքել չի կարող։ Այս մասին դեկտեմբերի 27-ի տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Անկախ տարբեր քարտեզներին կատարվող տարբեր հղումներից՝ դեռեւս խորհրդային ժամանակներում կային այնպիսի բնակավայրեր, որոնք գոյություն են ունեցել հարյուրավոր տարիներ։ Այնտեղ եղել են պետական եւ մասնավոր սեփականության օբյեկտներ, փաստաթղթեր։ Չի կարելի ժխտել դա։ Բայց ի՞նչ ձեւով պետք է լուծվեն այդ հարցերը ներկա դարաշրջանում։ Միայն սահմանազատման ընթացքում։ Դրա համար էլ կարեւոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ, եւ մենք դրան պատրաստ ենք։ Մենք պետք է իրատես լինենք. պետք է կատարել համակարգված եւ անընդհատ աշխատանք այս ոլորտում։ Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, եւ ոչ մի լարվածություն զինվորականների միջեւ չպետք է լինի»,- ամփոփել է Բայրամովը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում