Իրանը փակել է հարեւան երկրների հետ ցամաքային սահմանը
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով 15 օրով փակում են հարեւան երկրների հետ ցամաքային սահմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի եւ ՆԳՆ հրամանի համաձայն՝ «օմիկրոն» շտամի տարածումը կանխելու նպատակով այսօրվանից 15 օրով ուղեւորների համար փակ կլինի հարեւան երկրների հետ ցամաքային սահմանը»,- մեջբերում են նրան գործակալությունը։
Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի եւ Հայաստանի նկատմամբ սահմանափակումներին։ «Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա կորոնավիրուսի համաճարակի սկզբից ցամաքային սահմանով ուղեւորափոխադրումներ չկան»,- հավելել է նա։
Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Աֆրիկայի հարավում հայտնաբերված B.1.1.529 կորոնավիրուսային շտամը անվանել է հունարեն «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ տեսակը «մեծ թվով մուտացիաներ ունի, որոնցից մի քանիսը մտահոգիչ են»:
Իրանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը դեկտեմբերի 19-ին է գրանցվել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում