Կառավարական դաչաները նոր բնակիչներ կունենան. Սուրեն Պապիկյանն ընտրյալ ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատները մոտ ապագայում կհամալրվեն նոր բնակիչներով։ Այնտեղ են պատրաստվում տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընտանյոք հանդերձ, եւ նորանշանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ այս պահին այնտեղ են բնակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընտանիքները։ Վերջինս ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո, ենթադրվում էր, որ պետք է լքեր կառավարական ամառանոցները, սակայն ոտքը կախ գցեց այնքան, մինչեւ արտգործնախարար նշանակվեց:
Առհասարակ, կառավարական առանձնատներում բնակվելու իրավունք ունեն Անվտանգության խորհրդի անդամները, սակայն այստեղ, որպես կանոն, բնակություն են հաստատում Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Ի դեպ, այս կազմից միայն Սուրեն Պապիկյանն ընտանիք չունի, սակայն արդեն ընտրյալ ունի եւ, ըստ ամենայնի, շուտով կամուսնանա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ