Կորոնավիրուսից մահացել է դերասան Վլադիմիր Թաթոսովը
96 տարեկանում մահացել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Թաթոսովը, հայտնում է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանը՝ վկայակոչելով Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Ելենա Դրապենկոյին։ Vesti.ru-ի հաղորդմամբ՝ դերասանը պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ, իսկ վերջերս վարակվել է կորոնավիրուսով, որը շանսեր չի թողել։
«Վլադիմիր Միխայլովիչը հրաշալի մարդ էր, հիասքանչ արտիստ։ Նա աշխատել է Դրամատիկական մեխ թատրոնում Տովստոնոգովի մոտ, երկար տարիներ աշխատել է «Լենֆլիմ» կինոստուդիայում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։ Կյանքում նա սչանքելի պատմող էր, կենսուրախ»,- նշել է Դրոպենկոն։
Վլադիմիր Թաթոսովը ծնվել է 1926թ․-ի մայիսի 10-ին հայկական ընտանիքում, ավարտել է Սվերդլովսկի դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան։ Աշխատել է Սանկտ Պետերբուրգում Մ. Գորկու անվան Դրամատիկական մեծ թատրոնում, Պետերբուրգի կատակերգության ակադեմիական թատրոնում, նկարահանվել կինոյում։ Հանդիսատեսը Վլադիմիր Միխայլովիչին հիշում է «Ծանրոց Սվետլանայի համար», «Շերլոք Հոլմսի եւ դոկտոր Վաթսոնի արկածները․ քսաներորդ դարը սկսվում Է», «Հուլիսի վեց» եւ այլ ֆիլմերում կատարած դերերով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...