Ճապոնիայում ջրավազան է իջեցվել աշխարհում առաջին էլեկտրական լցանավը
Ճապոնական Koa Sangyou նավաշինական ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին լցանավը, որն աշխատում է էլեկտրական քարշով։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կագավա նահանգի (Սիկոկու կղզի) նավաշինարանում, ասվում է հինգշաբթի կորպորացիայի տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նավը կառուցվել է Asahi Tanker ընկերության պատվերով եւ նրա պատվին անվանվել «Ասահի»։ Լցանավի երկարությունը 62 մետր է, նավթամթերքների պահեստարանների ծավալը՝ 1,28 հազար խորանարդ մետր։ Այն ունի 3480 կվտ ընդհանուր հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցներ։
Լցանավը կարող է հաղթահարել 150-180 կմ, իսկ լրիվ լիցքավորման համար պահանջվում է մոտ 10 ժամ։ Նավը նաեւ ունի համակարգեր, որոնք թույլ են տալիս այն օգտագործել որպես էլեկտրականության աղբյուր արտակարգ դրությունների ժամանակ։ Բացի այդ, էլեկտրաշարժիչների վիբրացիան եւ աղմուկը զգալիորեն ավելի ցածր են, քան սովորական լցանավերում, ինչն ավելի հարմարավետ է անձնակազմի համար։
Ինչպես ակնկալվում է, «Ասահին» հաջորդ տարվա մարտից օգտագործվելու է Տոկիոյի ծոցում տրանսօվկիանոսային խոշոր նավերի լիցքավորման համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...