Պուտին. Համացանցի եւ սոցանցերի հնարավորությունները չպետք է ստիպեն մարդկանց ապրել միայն վիրտուալ իրականության մեջ
Սոցցանցերը պետք է լրացնեն իրական կյանքը, այլ ոչ թե երիտասարդներին տանեն դեպի վիրտուալ իրականություն, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Մանեժում կայացած մամուլի ասուլիսին նրան հարցրել են` արդյոք իշխանությունները նախատեսում են նոր միջոցներ ձեռնարկել երիտասարդներին իրենց համար վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու համար: Նախագահը կոնկրետ առաջարկների մասին չի խոսել։ Նրա խոսքով` երիտասարդներին վտանգավոր քոնթենթից պաշտպանելու համար կան պետական մարմիններ, հասարակական կազմակերպություններ եւ ոչ առեւտրային կառույցներ, որոնք «միմյանց հետ երկխոսության մեջ պետք է խաղի որոշակի կանոններ մշակեն»։
«Խնդիրն այն է, որպեսզի այնպիսի քոնթենք ստեղծվի, որն օգտակար լիներ, հարցը նրանում է, որ երիտասարդները չհիվանդանան այս համացանցով, որպեսզի իրական կյանքը չփոխարինեն միայն առավոտից գիշեր ինտերնետում նստելով: Որպեսզի շարժում լինի, որպեսզի կյանքը լիարժեք, որպեսզի սպորտով զբաղվեն, թանգարաններ ու թատրոններ այցելեն»,- պատասխանեց նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...