Բայդենը վստահ է, որ ԱՄՆ Կոնգրեսի շենքի գրոհի մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջեւ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ ԱՄՆ Կոնգրեսի շենքի գրոհի մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջեւ։ Այս մասին նա ասել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ անհրաժեշտություն է պատասխանատվության ենթարկելը։ Կարեւոր չէ, թե ով է անկարգություններին մասնակցել, ինչ պաշտոն է զբաղեցրել։ Նրանք, ովքեր պատասխանատու են, պետք է պատասխան տան օրենքի առաջ»,-ասել է Բայդենը։
2021 թվականի հունվարի 6-ին Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնց ընթացքում հաղթանակ է տարել Բայդենը։ Գրոհի ժամանակ գրանցվել են մահվան դեպքեր։ Բախումների հետեւանքով մեկ ոստիկան է մահացել։
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը հետաքննում է հարձակման հանգամանքները, կարգադրել է մի շարք անձանց, այդ թվում՝ Թրամփի նախկին օգնականներին, ներկայանալ լսումներին եւ տրամադրել այս իրադարձությունների մասին իրենց ունեցած ողջ տեղեկատվությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...