Միանշանակ մնալու ենք Հայաստանում. Մենք շատ ամուր ընտանիք ենք եւ ամեն ինչի պատրաստ ենք. Իվա Մարության
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին Երեւանի ավագանին անվստահություն էր հայտնում, մենք կապ հաստատեցինք Մարությանի կնոջ՝ ազգությամբ չեխ Իվա Մարությանի հետ։ Հարցրինք` մնալո՞ւ եք Հայաստանում, թե՞ կհեռանաք երկրից, եթե Մարությանը պաշտոնանկ արվի։ Քաղաքապետի կինն ասաց․ «Իհարկե, միանշանակ մնալու ենք Հայաստանում, մենք մշտապես՝ ամբողջ մեր կյանքում ապրելու ենք այստեղ»։
Իսկ մտավախություն չունե՞ք, որ հայտնի ձեռագրով իշխանությունները քրեական գործեր կհարուցեն Ձեր ամուսնու նկատմամբ, հետապնդումներ կսկսեն, ի՞նչ կանեք այդ դեպքում։
Մենք շատ ամուր ընտանիք ենք եւ ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք զարմանում, այնքան բան ենք տեսել մեր կյանքում, մեր տրամադրությունը շատ բարձր է, եւ մենք ազնիվ մարդիկ ենք ու գիտենք, որ վերջում արդարությունը հաղթում է։ Ես, համենայնդեպս, էդ հավատքն ունեմ, այսինքն՝ մենք ոչ մի բանից չենք վախենում։
Իսկ սպասելի՞ էր Ձեզ համար այս պրոցեսը։
Եթե ոչ մի բանից չենք զարմանում, ուրեմն երեւի սպասելի էր նաեւ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ