Մահացել է բոտոքսի ստեղծող Ալան Սքոթը
Ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը, որը բժշկական օգտագործման համար բոտոքս է մշակել, մահացել է 89 տարեկան հասակում, գրում է Washington Post-ը։
Սքոթը մահացել է դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը սեպսիսից բարդացումն էր։
Բոտուլոտոքսինը մշակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես կենսաբանական զենք, որն առաջացնում է մկանային տկարացում եւ մահ։ Հետագայում գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն պիտանի չէ պատերազմ վարելու համար, եւ Սքոթին են փոխանցել տոքսինի նմուշները։ Ակնաբույժը դրա հիման վրա մշակել է բոտոքս անունով հայտնի դեղամիջոցը, որն ի սկզբանե օգտագործել է բժշկական նպատակներով, մասնավորապես՝ շլության բուժման համար։ Ավելի ուշ բոտոքսը սկսել են օգտագործել կոսմետոլոգիայում՝ կնճիռները հարթեցնելու համար, ինչը ինքը՝ Սքոթին, «անսահմանորեն զարմացրել է»։
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչությունը (FDA) պաշտոնապես հաստատել է բոտոքսը կոսմետիկ օգտագործման համար 2002 թվականին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...