Թուրքմենստանը կրկին հայտարարել է երկրում կորոնավիրուսի բացակայության մասին
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել եւ կարգադրել է «խստացնել կանխարգելիչ միջոցառումները»։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի պետական TDH լրատվական գործակալությունը։
«Այժմ կարող ենք ասել, որ Թուրքմենստանում նման լայնածավալ աշխատանքի արդյունքում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել։ Բայց մենք չպետք է հանգստանանք, քանի որ այսօր շատ երկրներում այս վտանգավոր վարակի նոր շտամներ են հայտնվում, մասնավորապես՝ օմիկրոնը։ Հայտնի են մի երկրից մյուսը դրա տարածման ուղիները։ Դա տեղի է ունենում պետական սահմաններով մարդկանց եւ ապրանքների տեղափոխման ճանապարհով»,- երեքշաբթի ասել է Թուրքմենստանի ղեկավարը Պետական անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ մաքսային եւ միգրացիոն ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը։
Թուրքմենստանը մնում է միակ պետությունը հետխորհրդային տարածքում, որտեղ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք պաշտոնապես չի գրանցվել: Համավարակի սկզբից հանրապետության իշխանությունները մուտքի եւ միջազգային օդային երթեւեկության, ինչպես նաեւ դիմակների ռեժիմի խիստ սահմանափակումներ են մտցրել։ Հուլիսի սկզբին երկիրը սկսել է պարտադիր պատվաստման քարոզարշավ էր սկսել COVID-19-ի դեմ 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչների համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...