Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պայմանավորվել են գագաթնաժողով անցկացնել 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պայմանավորվել են Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով անցկացնել Թեհրանում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ կախված կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտաքին գործերի նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին։
«Այո, մենք պատրաստվում ենք գագաթնաժողովն ընդունել հաջորդ տարվա սկզբին՝ կախված համաճարակի իրավիճակից։ Բայց ընդհանուր առմամբ մենք պայմանավորվել ենք գագաթնաժողով անցկացնել։ Ամենայն հավանականությամբ, փետրվարին կամ մարտին մենք կկարողանանք անցկացնել այս գագաթնաժողովը»,-ընդգծել է իրանցի դիվանագետը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք գագաթնաժողովին կնախորդեն Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները, դիվանագետը դրական է պատասխանել։
Նա նաեւ հայտնել է, որ Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպումը Աստանայի ձեւաչափով կհրավիրվի Ռուսաստանի Դաշնության, Իրանի եւ Թուրքիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ անց։ «Կախված է գագաթնաժողովի անցկացումից։ Գագաթնաժողովից մի քանի շաբաթ անց»,-եզրափակել է նա:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում