Կրկին պատգամավորների պարգեւավճարների մասին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած դեռեւս հոկտեմբեր ամսին ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը պարգեւավճարների հարցով դիմել է Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ԱԺ ղեկավարությունը շարունակում է պարգեւավճարներ բաշխել։ Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել, համաձայն որի՝ որոշել է․ «ԱԺ պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների»։ Ի դեպ, կարգադրության մեջ, սովորության համաձայն, հավելվածները տեղադրված չեն, եւ անհայտ է գումարի չափը։
Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ երեկ մեզ տեղեկացրին, որ իրենք չեն ստացել պարգեւավճար։ Հիշեցնենք․ «Հայաստան» խմբակցության դիմումում ամբողջությամբ վիճարկվում է պետական քաղաքական պաշտոնյաների (ՀՀ նախագահ, վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, նախարարների տեղակալներ, պատգամավորներ) պարգեւատրման համակարգը»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ