Իրանցի գեներալ․ Իսրայելի սպառնալիքներն Իրանի միջուկային եւ ռազմական բազաներին անհնար են առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի
Իսրայելի սպառնալիքներն Իրանի միջուկային եւ ռազմական բազաներին անհնար են առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի։ Այս մասին հայտարարել է Խաթամ ալ Անբիայի կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը, փոխանցում է Mehr-ը։
«Եթե նման սպառնալիքները գործնական դառնան, Իսլամական Հանրապետության զինված ուժերն անմիջապես եւ վճռականորեն կգրոհեն բոլոր կենտրոնները, հենակետերը, երթուղիները եւ տարածքները»,-ասել է նա։
Ավելի վաղ Իրանի անվտանգության ծառայության պաշտոնյան նախազգուշացրել էր Իրանի դեմ Իսրայելի «չարամիտ գործողությունների» մասին՝ Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ «համեմատաբար հաջող» բանակցությունների ֆոնին:
«Եթե սիոնիստական ռեժիմի նպատակն է վնասել Իրանի միջուկային օբյեկտներին, ապա դա անխուսափելիորեն բացասական եւ զսպող ազդեցություն կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի համագործակցության վրա»,-ասել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում