Օմիկրոնն արդեն մեր տարածաշրջանում է. Վրաստանում եւ Իրանում նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման երկու դեպք։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքով՝ երկու պացիենտներն էլ Վրաստանի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը վերադարձել է Դուբայից, մյուսը՝ ԱՄՆ-ից։ Նրանց հետ շփվել է 26 մարդ, ովքեր նույնպես թեստավորվել են։ Երկուսի մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում, նրանք ինքնամեկուսացել են տանը։
Իրանում եւս նոր շտամով վարակման դեպք է գրանցվել։ Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ պացիենտը Թեհրանում բնակվող միջին տարիքի տղամարդ է։ Նա վերջերս է վերադարձել ԱՄԷ-ից։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի շուրջ 90 երկրներում, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն անվանել է «անհանգստություն առաջացնող»։ Աշխարհում դրա տարածման էպիկենտրոնը Աֆրիկայի հարավն է։
Նշենք նաեւ, որ Հայաստանում վարակման դեպքերի մասին դեռ պաշտոնապես չի հաղորդվել։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում