Ստանիսլավ Զասը կժամանի Հայաստան ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը քննարկելու համար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ հանդիպելու եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը քննարկելու համար, հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Այցի ընթացքում հանդիպում է նախատեսվում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրան հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2021 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման եւ Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է նաեւ, որ Զասը բանակցություններ կվարի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...