Բռնաբարության մեղադրանքներից հետո Քրիս Նոտը 12 միլիոն դոլար է կորցրել
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Քրիս Նոտը մի ակնթարթում կորցրեց ամեն ինչ, երբ նրան մեղադրեցին երեք բռնաբարության համար. սպորտային մարզասարքեր արտադրող Peloton ընկերությունը ջնջել է նրա մասնակցությամբ հոլովակը, ապա Քրիսին աշխատանքից ազատել է դերասանական գործակալությունը, ուր նա աշխատում էր երկար տարիներ, իսկ դերասանի սիրելի կինը հրաժարվել է Նոր տարին նրա հետ տոնել։ Սակայն Նոտի փորձություններն այդքանով չեն ավարտվել․ այս անգամ Entertainment Arts Research, Inc.-ը (EARI) հրաժարվել է ձեռք բերել Noth's Ambhar տեկիլան, որն արտադրում է դերասանին պատկանող ընկերությունը։ Գործարքը դերասանի բիզնեսին 12 միլիոն դոլարի եկամուտ կբերեր, հայտնում է Daily Mail-ը։
«Այս պահին մեզ համար իմաստ չունի առաջխաղացնել այդ գործարքը պահանջների լույսի ներքո, որոնց հարկավոր է վերաբերել ամբողջ լրջությամբ։ Ամեն դեպքում, մենք շարունակում ենք սպիրտային խմիչքների ապրանքանիշեր որոնել, որոնք համապատասխանում են EARI-ի պատասխանատվության ոգուն»,- գործարքի խզումը մեկնաբանել է ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Ռուբինը։
Նախորդ շաբաթ The Hollywood Reporter-ը սկանդալային հոդված է հրապարակել, որում երկու կինը դերասան Քրիս Նոտին մեղադրում է սեռական բռնության համար։ Օգտագործելով Զոի եւ Լիլի կեղծանունները՝ նրանք ներկայացրել են իրենց պատմությունները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...