Պատմության ինստիտուտի տնօրենն առաջարկել է այլընտրանքային ճանապարհ կառուցել դեպի Իրան, որի շնորհիվ կարելի է 4 ժամում հասնել Իրան` 14 ժամի փոխարեն (տեսանյութ)
Թուրքիան շարունակելու է ուժի դիրքերից մեզ հետ խոսել, կասկած չունեմ, բայց նաեւ կասկած չունեմ, որ լինելու է շողոքորթ, խոսելու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր պատրաստակամության մասին: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, մենք որպես պետություն պետք է Թուրքիայի հետ հարաբերություններում շատ զգույշ լինենք, քանզի նրանք ամեն վայրկյան պատրաստ են մեզ ծուղակի մեջ գցել։
Անդրադառնալով ՀՀ սահմանային պրոցեսներին` բանախոսը նշել է որ, առաջարկել է Իրանի հետ կառուցել 2-րդ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Արարատյան դաշտով դեպի Շարուրի դաշտ, Խոր Վիրապից դեպի հարավ, այնուհետեւ Արաքս գետի վրայով` 2-3 կմ Սուրմալուի գավառի ելսուտով երթևեկելուց հետո կարող է դուրս գալ Կարասու գետը, ապա` Ջուլֆա, այն է` Իրան։ «Այսինքն` 14 ժամ Սյունիքի լեռներով մեքենան քշելու փոխարեն, դաշտավայրով 4 ժամում հասնում ես Իրան»,- ասել է պատմաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում