Գվատեմալայում երկու վարչական շրջանների բնակիչների միջեւ բախումների հետեւանքով 13 մարդ է զոհվել
Գվատեմալայում Սոլոլայի հարավ-արեւմտյան դեպարտամենտի երկու վարչական շրջանների բնակիչների միջեւ հողային վեճի պատճառով բախումների հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Կենտրոնաամերիկյան երկրի Ազգային քաղաքացիական ոստիկանությունը (ԱԷԿ), փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոստիկանները Նահուալա (Սոլոլա) վարչական շրջանի Չիկիքս գյուղում հայտնաբերել են 13 սպանվածների դիերը, որոնք անընդունելի եղբայրասպանության զոհ են դարձել»,- ասվում է տեղեկատվության մեջ։ Նշվում է, որ զոհվածների թվում կան կանայք եւ երեխաներ, կոնֆլիկտի ընթացքում զոհվել է նաեւ մեկ ոստիկան, եւս երկուսը վիրավորվել են։
Մի քանի անհաջող փորձերից հետո ոստիկանական ջոկատին հաջողվել է մտնել բախման տարածք։ Միաժամանակ բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ 60 հոգանոց ստորաբաժանումը գտնվում է Նահուալա վարչական շրջանում՝ անհրաժեշտության դեպքում ուժային կառույցներին օգնություն ցուցաբերելու համար:
Բախումները Նահուալա եւ Սանտա Կատարինա Իքստաուական համայնքների տարածքում, որոնք ընդհանուր սահման ունեն, տեղի են ունեցել հողային վեճի պատճառով։ Շուրջ 100 տարի նրանց բնակիչները վիճարկում են սահմանային տարածքները, ինչը նախկինում մի քանի անգամ արյունահեղության էր հանգեցրել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...