Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են համագործակցությունը «3+3» ձեւաչափում
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն կիրակի քննարկել են «3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի իրագործման հարցերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումը կայացել է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարների Խորհրդի արտահերթ նիստի շրջանակում։
«Կողմերը [Մոսկվայում] քննարկել են «3+3» համագործակցության ձեւաչափի առաջին հանդիպման արդյունքները, որի նախաձեռնողներն են Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները։ Համագործակցության այդ մեխանիզմը զարգացնելու շահագրգռվածություն է հայտնվել»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱԳՆ տվյալներով՝ նախարարները նաեւ քննարկել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում, Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, տարածաշրջանի երկրների միջեւ հետհակամարտային շրջանում հարաբերությունների կարգավորման հարցերը։
Ղարաբաղի եւ Անդրկովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ վեցակողմ ձեւաչափով համագործակցության նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանը եւ Իրանը ողջունել էին այդ գաղափարը, Վրաստանը հայտարարել էր, որ չի նախատեսում մասնակցել տարածաշրջանային այդ նախաձեռնությանը, բայց առաջարկում է Բաքվի եւ Երեւանի բանակցությունների իր ձեւաչափը խաղաղության պահպանման համար՝ «եռյակի» տեսքով։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին նիստը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում