Ստեղծվել է էներգախնայող խելացի պատուհան
Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի (NTU) գիտնականները ստեղծել են պատուհանի ապակի, որը հարմարվում է եղանակային պայմաններին եւ խնայում է էներգիան: Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում, հայտնել է «Լենտա.ռու»-ն։
Հատուկ թաղանթով ապակին արձագանքում է դրսի բնական լուսավորությանն ու ջերմաստիճանին եւ փոխում է իր հատկությունները: Կախված իրավիճակից՝ խելացի պատուհանը կա՛մ կնվազեցնի սենյակ ներթափանցող արեւի լույսը, կա՛մ կհեշտացնի արեւի լույսի անցումը: Գիտնականները կարծում են, որ իրենց գյուտը կխնայի տան ջեռուցման կամ հովացման ռեսուրսները։
Պատուհանի ապակին նախագծվել է կոմպոզիտի շերտերի, վանադիումի երկօքսիդի նանոմասնիկների, մեթիլ մետակրիլատի եւ ճառագայթման ցածր գործակցով ծածկույթների օգտագործման միջոցով: Շոգ եղանակին ապակին ճնշում է լույսը մոտ ինֆրակարմիր տիրույթում, միեւնույն ժամանակ ուժեղացնում է երկար ալիքի ինֆրակարմիր ճառագայթումը, ինչը սառեցնում է սենյակը: Ցուրտ ժամանակ սարքը կենտրոնացնում է արեւի լույսը եւ ուղղում այն սենյակ։ Աշխատանքի համար էլեկտրասնուցում չի պահանջվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...