Ռուսաստանում անցած օրը գրանցվել է COVID-19-ով վարակման 27 434 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 27 434-ով՝ հասնելով ընդհանուր 10 186 823-ի, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, Ռուսաստանում յոթ օր անընդմեջ հայտնաբերվում է 30 հազարից քիչ վարակված։
Տոկոսային արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,27 տոկոս։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդանալուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 38 041-ով՝ 8 952 266։ Հիվանդանոցներից դուրս գրված պացիենտների թիվը, շտաբի տվյալների համաձայն, ավելացել է՝ հասնելով վարակվածների ընդհանուր թվի 87,9 տոկոսին։
Մահացու ելքերի թիվը մեկ օրում ավելացել է 1 076-ով նախորդ օրվա 1 080-ի դիմաց (ընդհանուր՝ 296 180)։
Այսպիսով, երկրորդ օրն անընդմեջ երկրում գրանցվում է քովիդից մեկ օրում մահվան 1 100 դեպքից պակաս։ Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի պարզել միայն համաճարակի ավարտից հետո) ավելացել է մինչեւ 2,91 տոկոս, վկայում են շտաբի տվյալները։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...