Սարսափելի վտանգավոր ու ոչ շահավետ է Մեղրիով երկաթգծի բացումը, 875 կմ-ից 830-ն անցնելու է Ադրբեջանի տարածքով (տեսանյութ)
Մեղրիով անցնող հաղորդակցության ուղին, որը պատրաստվում ենք տրամադրել Ադրբեջանին, իրավական ռեժիմի առումով անհամաչափ է Լաչինի միջանցքի հետ:
«Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և պարզաբանել՝ Արցախն անկլավ է, այն արտաքին աշխարհի հետ կապվելու մեկ տարբերակ ունի՝ Լաչինով միջանցքը, մինչդեռ Նախիջևանը շրջափակման մեջ չէ, հետևաբար որևէ պարագայում այն չի կարող լինել միջանցք, քանի որ միջանցքն իր մեջ պարունակում է էքստերիտորիալ ընկալում.
«Սա հակասում է բոլոր պայմանավորվածություններին, այլ հարց է, որ մենք միտումնավոր գործողություններով Ալիևին՝մեզ վրա ճնշում գործադրելու անշրջելի հնարավորություններ ենք տալիս, երբ վարչապետը միանձնյա որոշմամբ զորքերը հետ քաշելու հրաման տվեց՝ հիմնավորելով, թե կանխում ենք ռազմական գործողությունների հնարավոր տարածումը Սյունիք, սրանով Հայաստանի հարավային շրջանները սկուտեղի վրա հրամցրեցինք Ադրբեջանին, դրանից հետո Ադրբեջանը սկսեց գրավել մեր ռազմավարական բարձունքները, իսկ մենք խոսում ենք Էլվազլիի, Չայզամիի մասին։ Մեր ԱԱԾ-ն ասում է՝ Ճակատենում տեղադրված մաքսակետերը Ադրբեջանի տարածքում են, դուրս է գալիս, իրենք միանձնյա սահմանագծում և սահմանազատում են արել»,-ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղիների հնարավոր վերագործարկմանը՝ բանախոսը պնդեց՝ դա շատ վտանգավոր քայլ է, որը վնասելու է Հայաստանի տնտեսությանը:
Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ մինչ ճանապարհների ապաշրջափակումը պետք է ստեղծել տնտեսական անվտանգ միջավայր, պետք է թույլ չտալ դրա արդյունքում որևէ կողմերից մեկը միակողմանի տնտեսական առավելություն ստանա, ինչպես նաև մյուս կողմի վրա ճնշում գործադրելու հնարավորություն:
Իսկ վարչապետի առաջարկած երկաթգծի ուղղությունը՝ Բաքու-Հորադիզ- Մեղրի -Օրդուբադ- Նախիջեւան, նպաստելու է հենց նման ճնշմանը։
Ինչպես մանրամասնեց Խ.Հարությունյանը՝ երկաթգծի երկարությունը մինչեւ Երեւանի սահման կազմում է 875 կմ, որից Հայաստանի տարածքով անցնելու է միայն 47-ը, այսինքն՝ այդ ճանապարհով բեռներ Ռուսաստան արտահանելու դեպքում մոտ 830 կմ. Անցնելու է Ադրբեջանի տարածքով, իսկ մեր տարածքով միայն 47 կմ։ Դա Ադրբեջանին բոլոր առումներով առավելություն է տալու։ «Ադրբեջանը կարո՞ղ է, չէ տարիֆային քաղաքականություն վարել, դա նրա իրավունքն է ու կարող է ասել չէ ամեն կմ-ի համար տարիֆը բարձրացնում եմ 1 տոննայի համար 1 դոլար, դու էլ բարձրացրու ու 47 դոլարը մուտք կլինի Հայաստանի, իսկ 830 դոլարը՝ Ադրբեջանի բյուջե»,- ասել է բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ