Քաղաքապետարանը շոու է անում. փորձում են ցույց տալ Հայկ Մարությանի աշխատանքը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իշխանության կողմից իր նկատմամբ սկսված անվստահության գործին զուգահեռ, ակտիվացել է։ Մի քանի օր է արդեն, ինչ քաղաքապետարանի լրատվական վարչությունն ու անձմաբ ինքը քաղաքապետարանի կատարած աշխատանքները գովերգելու մասին հաղորդագրություններ են տարածում։
Տպավորություն է, որ անցնող մոտ 3 տարում ոչինչ չի արել, հիմա հիշել է իր գործառույթները: Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում «Ընդհանուր առմամբ՝ 43 հիմնանորոգված մանկապարտեզ. քաղաքապետ Մարությանն այցելել է նախակրթարաններ» վերտառությամբ հրապարակում էր տեղադրվել, որտեղ խոսվում էր 2021-ի ընթացքում վերանորոգված մանկապարտեզների մասին։
Նախակրթարանների մեջ նշվում էր նաև թիվ 5 մանկապարտեզի մասին, ուր, ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաճախել են քաղաքապետի երեխաները։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Երևանի համար 14 մանկապարտեզը, որ դեռ 8 տարի առաջ էր 3 կարգի վթարային համարվել, անգամ 2022-ի բյուջեով նախատեսված չէ վերանորոգել կամ ամրաշինական աշխատանքներ իրականանցել։ Հարցը դեռ ամիսներ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել, բայց «ձայն բարբառո հանապատի»։
Թե ինչպես է Մարությանը որոշում՝ որ նախակրթարանը վերանորոգել, որը՝ ոչ, թերևս ինքը գիտի, փաստն այն է, որ քաղաքապետարանն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները երկրորդականից չի տարբերում։ Փաշինյան-Մարության հակամարտությունն, անխոս, տհաճ է բոլորի համար, բայց երբեմնի մտերիմ ընկերների փոխհարաբերություններն ու դրանց վատթարացումը որևէ մեկին ինքնադրսևորվելու առիթ չպետք է տա։ Երևանի հիմնախնդիրները, Մարությանի գալով, միանշանակ չեն լուծվել, նա էլ 24 ժամ չի մտածել, թե որ խնդրին ինչ լուծում տա։
Քաղաքապետարանում տեղի ունեցած չարաշահումների, ԽԾԲ-ական երևույթների, անտրամաբանական շինթույլտվությունների կամ ապօրինի շինությունները շոու սարքելու միջոցով ապամոնտաժելու մասին բոլորս ենք տեղյակ, հետևաբար կարիք չկա զոհի դեմք ընդունել ու փորձել ցույց տալ, թե քաղաքապետարանը օրնիբուն տքնաջան աշխատում է:
Հավելենք, որ Հայկ Մարությանին տեսանյութում գովերգող կինը նրա երեխաների մանկապարտեզի տնօրենն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը