Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իլոն Մասկին թուրքական կապի արբանյակի արձակման հարցում օգնության համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին՝ թուրքական կապի Turksat 5A արբանյակի արձակման հարցում օգնելու համար, որը ստեղծվել է երեխաների կողմից, հաղորդում է Sabah-ը։
Տեսակապի ընթացքում Էրդողանը եւ Մասկը քննարկել են էլեկտրական ինքնավար տրանսպորտային միջոցները, թվային տնտեսությունը, երկարաժամկետ ներդրումները, ինչպես նաեւ ընթացիկ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Էրդողանն ասել է, որ Turksat 5B արբանյակը տիեզերք կարձակվի կիրակի օրը SpaceX-ի միջոցով, եւ շնորհակալություն է հայտնել Մասկին օգնության համար։ «Մենք ձեզ կտրամադրենք մեր 5000 երեխաների կողմից ստեղծված NFT-ն»,-ավելացրեց նա: Մասկը շնորհակալություն է հայտնել նվերի համար՝ ասելով, որ անհամբեր սպասում է «արբանյակի արձակմանը եւ ապագայում Թուրքիայի հետ հետագա համագործակցությանը»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում