Իշխան Սաղաթելյան. Գործող իշխանությունները շատ սերտորեն համագործակցում են կրիմինալի հետ
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած թեկնածուների ինքնաբացարկները պայմանավորված են բացառապես ճնշումներով, որոնք գործադրվում են նրանց հանդեպ։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջեւ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ ճնշում է գործադրվում նաեւ նրանց ընտանիքների անդամների վրա։
«Ի դեպ, ես պետք է ասեմ, որ Հայաստանում գործող իշխանությունները շատ սերտորեն համագործակցում են կրիմինալի հետ։ Այնտեղ, որտեղ պետք է, նրանք գործի են դնում կրիմինալը, այնտեղ, որտեղ պետք է՝ ուժային կառույցները։ Դրանց լծված են ե՛ւ գլխավոր դատախազությունը, ե՛ւ քննչական մարմինները, ե՛ւ ոստիկանությունը։ Մի խոսքով՝ բոլորը։ Նրանք բոլորը մասնակցում են մեր երկրում մեկ մարդու իշխանության հաստատմանն ու ամրապնդմանը»,- նշեց Սաղաթելյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ