Օվերչուկ. ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ
Ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Այս մասին Բաքվում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը եւ հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովի ընթացքում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար կարող են բացվել բոլորովին նոր հնարավորություններ՝ Ասիայի եւ Եվրոպայի շուկաները միմյանց կապելու համար։
«Այստեղ մենք կարող ենք միասին աշխատել եւ հասնել համատեղ հաջողությունների։ Ադրբեջանում Ռուսաստանի ներդրումները հասել են 4,5 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում՝ 1,5 մլրդ դոլարի։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է աշխատել Ադրբեջանում, եւ կան լավ հեռանկարներ երկաթուղիների զարգացման եւ ստեղծման, վերականգնվող էներգիայի աղբյուրների, բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների, լոգիստիկայի զարգացման համար։ Այժմ մեր առջեւ նոր հնարավորություններ են բացվել՝ միմյանց կապելու Հյուսիս-Հարավը եւ Արեւմուտք-Արեւելքը: Այստեղ կարող է շահել ԵՏՄ ողջ տարածաշրջանը»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...