Ալիեւը պնդում է, որ Բաքուն կարողացել է համոզել Երեւանին «դեպի Նախիջեւան ավտոճանապարհի բացման անխուսափելիությունը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ Բաքուն կարողացել է համոզել Երեւանին «ավտոճանապարհի բացման անխուսափելիությունը (Հայաստանով դեպի Նախիջեւան)»:
«Նախկինում Հայաստանը դեմ էր ավտոմայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել նրանց, որ դա անխուսափելի է, եւ նրանք համաձայն են։ Այսպիսով, համաձայնությունը կա: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի, որն Ադրբեջանով անցնում է Հայաստան, ապա՝ Նախիջեւան։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ասել է Ալիեւը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «երկու երկրներն էլ ընդունում են այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա»։
Ի դեպ, օդային տարածքն արդեն ակտիվացել է։ Այժմ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները, որոնք Բաքվից թռչում են Նախիջեւան, սկսել են անցնել Հայաստանի օդային տարածքով»,- հայտարարել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է բացել սահմանները Երեւանի հետ: «Մինչ օրս մի քանի բանակցություններ են անցկացվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Այս աշխատանքային խմբի հիմնական նպատակն ու խնդիրը հաղորդակցությունների բացումն է։ Բանակցությունների մի քանի փուլեր համեմատաբար հաջող են անցել։ Այժմ ամբողջական պայմանավորվածություն կա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացման վերաբերյալ, եւ մենք սկսել ենք ազատագրված շրջաններում քանդված երկաթգծի կառուցումը դեպի Հայաստանի հետ սահման»,- ասել է նա։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում